Բաժիններ՝

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կարծիքով` այս պահին առավել կարևոր է կենտրոնանալ աշխարհի առաջնության վրա:

«Ինձ համար Եվրոպայի առաջնության այս արդյունքը սպասված էր: Պայքարը մի քիչ թույլ ստացվեց: Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում: Այստեղ ամեն ինչին ավելի լուրջ ենք վերաբերվելու: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումս պահպանել»,- մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոնը:

Լալայանի խոսքով` անկախ Լաշա Տալախաձեի ծանրամարտում լինելուց, թե սպորտից հեռանալուց, հայ ծանրորդն ունի իր իսկ նպատակներն ու առանց կանգնելու` հստակ գնում է դրանց հետևից:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Իսկ տղամարդկանց ընտրանին դարձավ թիմային հաշվարկի հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս