
Բյուջեից 209 միլիոն դրամ հատկացվեց սև ցուցակներում հայտվածների վարկերը մարելու համար
Կառավարությունը ապրիլի 23-ին ընդունեց որոշում, որով պետական բյուջեից հերթական անգամ միլիոնավոր դրամներ հատկացվեցին անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ժամկետանց վարկերի մարման նպատակով. այս անգամ բյուջեցի հատկացվեց 209 միլիոն դրամ։
Ըստ Կառավարության որոշման՝ միջոցառման շահառուների վարկային պարտավորությունները 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման չափը կազմում է շուրջ 209,032 հազար դրամ (141,250+62,810+55,847-50,875)՝ հաշվի առնելով 50,875.0 հազար դրամ մնացորդը։
Հարկ է նշել նաև, որ 07.04.2025 թ. դրությամբ որոշմամբ հաստատված միջոցառումից օգտվելու համար ներկայացված դիմումներից շուրջ 3200-ը հաստատվել են, որոնցից 680-ը վերջին 3 ամսում ձեռք են բերել ֆորմալ զբաղվածություն: