Բաժիններ՝

Հայտնաբերվել է 322 ոչ սթափ վարորդ

Ապրիլի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3508 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվելով 166 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 128, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 560, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու ՝ 215, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 129, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 89 և 1554 այլ իրավախախտումներ։ 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 217-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 35-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 53-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայքային ոստիկանության տարբեր բաժիններ է տարվել 56 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12403 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 206 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 518 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 64, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 2820, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 196, վարելու ընթացքում ծխելու՝ 335, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 467, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 64, արագության գերազանցման՝ 1982 և 3773 այլ իրավախախտումներ։ 343 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1159-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 372-ը՝ լուսարձակների անսարքությամբ, որից 6-ը՝ բեռնատարներ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 48 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930