
Լավրովը ՀԱՊԿ քարտուղարի հետ քննարկել է կազմակերպության կարողությունների հզորացման քայլերը

Ապրիլի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ի.Ն. Տասմագամբետովի հետ:
Քննարկվել են կազմակերպության կարողությունների հզորացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։