 
                        Գիտնականներն ահազանգում են նարնջի չարաշահման վտանգի մասին
 
                                    Ցիտրուսային մրգերի, հատկապես նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, գրում է Express թերթը:
Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր այդքան նարինջ չեն ուտում:
Ավելի վտանգավոր է, պարզվում է, նարնջի հյութը: Օրական մեկ բաժնից ավելի նարնջի հյութ խմելու դեպքում մելանոմայի հավանականությունն ավելանում է 79 տոկոսով:
Գիտնականները կարծում են, որ «մեղավոր է» ցիտրուսային մրգերում պարունակվող պսորալեն նյութը, որն ունի ֆոտոկանցերոգեն հատկություն: Առավել ռիսկային են, գիտնականների կարծիքով, բաց և շատ բաց գույնի մաշկով մարդիկ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        