
Ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ

Հայաստանի հունառոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ:
Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականից Մալխաս Ամոյանը, տոնելով երկու հաղթանակ, դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ Ամոյանի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանն է:
Քառորդ եզրափակչում Ամոյանը մրցել է Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրու Սոլովեյի հետ և գերազանցել է նրան 7:2 հաշվով:Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը:
Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 11-ի երեկոյան: