«Կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ, փորձում են խզել Ռուսաստանի և Հայաստանի պատմական կապերը». Պետդումայի փոխնախագահ

ԵԱՏՄ անդամակցությանը զուգահեռ Եվրամիությանն ինտեգրվելու հայաստանյան ձգտումների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի տատանումներ են նկատվում։ Մոսկվայում «Եվրասիա։ Արժեքների տարածք» համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

Միաժամանակ նա բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների հարաբերությունների մակարդակը։

«Դա ավելին է, քան եղբայրական ժողովուրդներ լինելը։ Մենք փաստացի միասին ենք ապրում»,- նշել է նա։

Արշինովան փաստել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն աճում է մեծ տեմպերով, ինչը ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում` ավելի քան 10%, որոշ ոլորտներում էլ՝ ավելի քան 20%, ու այդ ցուցանիշներն արձանագրվում են զուգահեռ ներմուծման և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության շնորհիվ։

«Ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա այժմ որոշակի մրրկայնություն կա, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ կան այն մասին, որ միասին շարունակելու ենք զարգացնել Եվրասիական տնտեսական միությունը։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովը եվրաինտեգրման վերաբերյալ որոշում է կայացրել»,- նշել է ռուս պատգամավորը։

Իսկ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Բորիս Չերնիշովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ներգործում Հայաստանի վրա, ուզում է, որ ընկերների մոտ ամեն բան լավ լինի։

«Մենք ամեն ինչ անում ենք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, որպեսզի զարգանա։ Բայց կան ուժեր, որոնց ինքնիշխան Հայաստան պետք չէ, որոնք չեն ցանկանում նրա իրական անկախությունը։ Դա է պատճառը, որ նրանք »,- կարծում է ՌԴ Պետդումայի փոխխոսնակը։

Նա որպես օրինակ նշել է Հաղթանակի օրվա տոնակատարությունները՝ ասելով.

«Մայիսի 9-ի տոնը չար ուժերի նկատմամբ բարու մեծագույն հաղթանակի խորհրդանիշն է: Եվ նրանք, ովքեր փորձում են ներկայացնել որպես այլ բան, ամբողջությամբ ոչնչացնում են այն ժողովուրդների կապերը, որոնք, անկախ իրենց բուն բնակավայրից, կռվել են նույն խրամատում և պայքարել են իրենց մեծ հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի, իրենց երեխաների ապագայի համար»։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակը հայերին ու ռուսներին եղբայրներ է համարում։ Նա նշել է, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իր նախապապը հայերի հետ նույն խրամատում է կռվել։

Տեսանյութեր

Լրահոս