Բաժիններ՝

ԵՄ մի քանի երկիր կտրականապես դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներն օգտագործելուն. Կալաս

Եվրամիության առանձին երկրներ կտրականապես դեմ են հանդես եկել Ուկրաինայի կարիքների համար Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը։ Այս մասին էստոնական ERR հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Երբ խոսքը վերաբերում է ռուսական սառեցված ակտիվներին, մենք քննարկումներ ենք անցկացնում 27 մասնակից երկրների հետ: Մենք պատրաստվում ենք, քանի որ կան որոշ ռիսկեր, և մենք պետք է ուղիներ գտնենք դրանք նվազագույնի հասցնելու համար: Բացի այդ, առանձին երկրներ կտրականապես դեմ են դրան», – ասել է նա:Կալասը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը: 

«Անուններ չեմ կարող նշել, ամեն ինչի մասին կարող եք կարդալ լրատվամիջոցներում, և դա դժվար չի լինի պարզել», – հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է մինչև ապրիլի վերջն Ուկրաինային տրամադրել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթը՝ 2,1 մլրդ եվրոյի չափով։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։

Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա, եթե ռուսական ակտիվներից ստացված եկամուտները փոխանցվեն Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930