ՀՀ-ն կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը

Հայաստանը կստորագրի ԵԱՏՄ գիտահետազոտական ծառայությունների միասնական շուկայի մասին համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօրվա` ապրիլի 10-ի նիստի ժամանակ հավանության տվեց համաձայնագրի ստորագրմանը։

Ըստ համաձայնագրի՝ կհամապատասխանեցվի միության երկրների գիտահետազոտական աշխատանքների ծառայությունների կարգավորման օրենսդրությունը, կզարգացվի կիրառական գիտության ձեռնարկությունների, ինչպես նաև միության անդամ երկրների գիտությունների ակադեմիաների և ճյուղային գերատեսչությունների միջև փոխգործակցությունը:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնագիր էին ընդունել միության երկրների կողմից շնորհվող գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930