Կարծո՞ւմ եք` Նիկոլը չգիտի՞` ինչ է կատարվում. հերիք է, թողեք ապրենք, ի՞նչ եք ուզում. քասախցի

Քասախ գյուղի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել համայնքի տրանսպորտի խնդիրը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երկու տարի գործել է 59 համարի ավտոբուսը, սակայն այժմ որոշվել է դադարեցնել դրա աշխատանքը։ Փոխարենը, համայնքի բնակիչների խոսքով, փոխադրումները կրկին իրականացվելու են միկրոավտոբուսներով և ավելի թանկ ուղեվարձով։

«Կարծում եք` Նիկոլը չգիտի՞, որ թանկացնում են։ «Գազելի» մեջ մեկս մյուսին հեծած էինք գնում, իրար տհաճ հոտն էինք շնչում։ Հերիք ա, էլի, թողեք` ապրենք մեր հող ու ջրի վրա»,- նշեց ցուցարարներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ բարեփոխումները պետք է լինեն առաջադիմական, իսկ իրենց դեպքում հետընթաց է արվում՝ ավտոբուսից և՛ «Գազելին» վերադարձ, և՛ ուղեվարձի թանկացում։

«Մեր ճանապարհածախսը միշտ էլ 100 դրամ է եղել։ Ավտոբուսներով 150 դրամին համաձայն չէինք, հիմա «Գազելներով» կոխում են պրեսի մեջ, մյուսի շունչը քաշես, ու դարձնում են 200 դրամ»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Միաժամանակ երթուղին էլ կրճատվում է, ուսանողները բուհեր հասնելու համար 2-3 տրանսպորտ պիտի փոխեն։

Զգուշացնում են իշխանություններին՝ պայքարից չեն նահանջելու, քանի դեռ իրենց հարցին լուծում չի տրվել։ Անհրաժեշտության դեպքում նաև ավելի կոշտ միջոցների կդիմեն, այդ թվում` նստացույցեր կանցկացնեն ճանապարհին։

Նշենք, որ նախօրեին՝ ապրիլի 9-ին, Քասախ և Պռոշյան գյուղերի բնակիչները հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։

Ակցիայի մեկ այլ մասնակից պատմեց, որ Քասախն ու Պռոշյանը Երևանի հետ կապող թիվ 29 և 59 ավտոբուսները դեռ գործում են, սակայն նախօրեին կառավարությունում քասախցիների և պռոշյանցիների հանդիպման ժամանակ նրանց տեղեկացրել են, որ այդ երթուղիները շուտով կհանվեն։ Իսկ դա նշանակում է, որ երկու համայնքներն էլ կզրկվեն տրանսպորտից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930