Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա Չեխիայի Սենատում

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնիել է Չեխիա։ Ըստ Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության հաղորդագրության` նախատեսված են հանդիպումներ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Վրաստանի հինգերորդ նախագահը Չեխիայի Սենատում ելույթ կունենա այսօր՝ ապրիլի 9-ին, իսկ ելույթից հետո նախատեսված է նրա հանդիպումը Սենատի նախագահի և Սենատի անդամների հետ։

«Պրահայում Վրաստանի հինգերորդ նախագահը կայցելի Վացլավ Հավելի գրադարան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացվեն ինչպես գրադարանի տնօրենի և նրա թիմի անդամների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, լրագրողների և հետազոտական ​​կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հարցուպատասխանի ձևով վերլուծաբանների հետ հանդիպումը կվարի գրադարանի տնօրենը:

Նախատեսված են Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հարցազրույցներ միջազգային լրատվամիջոցների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930