Գաղտնի հանդիպում և կոշտ զրույց Կասկադում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ Ռուսաստանը դանդաղ, «հուշիկ քայլերով» վերադառնում է տարածաշրջան, տարբեր ապացույցներից է ակնհայտ: Օրերս գրել էինք, որ Հայաստանում պատրաստվում են զենք արտադրել: GTB հոլդինգն Արարատում գործարան է կառուցում եւ արտադրված զենքը, ըստ ամենայնի, կվաճառվի եվրոպական երկրներին եւ կօգտագործվի ՀՀ ՊՆ-ի կողմից: Ուշագրավ է, որ գործարանը հովանավորվում է ԱՄՆ կառավարության, ֆինանսավորվում՝ ամերիկյան կապիտալի կողմից, անգամ ԱՄՆ դեսպանն է այցելել, եւ դեսպանության կայքում հաղորդագրություն են տարածել:

Թերեւս նաեւ մեր հրապարակումից հետո ռուսական կողմը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել գործարանով: Ռուսական իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող մի խումբ գործարարների օրերս մեր թղթակիցը պատահաբար նկատել է Կասկադի «Շառլ» ռեստորանում` հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ բարձր տոնով զրուցելիս:

Ցավոք, խոսակցությունը մեր լրագրողին հասանելի չի եղել, հոլդինգից էլ հրաժարվեցին մեկնաբանել «մասնավոր հանդիպումը», բայց դժվար չէ ենթադրել, որ ռուսները որոշել են այս նախաձեռնությունն էլ «փոզմիշ» անել կամ իրենց ձեռքը վերցնել, որ Հայաստանում ամերիկացիների ոտքի տակի հողը թուլացնեն ու այստեղից դուրս մղեն:

Պարզ է, որ ՀՀ կառավարությունը նորից մատը մատին չի տա` թողնելով, որ երկու գերտերություններն իրենք պարզեն իրենց հաշիվները: Իսկ սեփականատերը կենթարկվի «ուժեղին»: Մնում է պարզել, թե այս հարցում ով է թույլը եւ ով՝ ուժեղը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930