Բավրայի անցակետով մինչև լուսադեմ մարդատար ավտոմեքենաների կասկածելի հոսք է եղել դեպի Գյումրի

Երեկ երեկոյան Գյումրիում լուրեր տարածվեցին, որ Բավրայի անցակետով Ջավախքից մարդիկ են բերվում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար: Ընդ որում, նշվում էր, որ նրանց հոսքը կազմակերպվում է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի մտերիմ, «Շիրակ» ֆուտբոլային թիմի սեփականատեր Արման Սահակյանի կողմից:  Մեր նկարահանող խումբը երեկ երեկոյան ժամը 20:45-22:00-ը գտնվում էր անցակետում: Այդ ընթացքում դեռևս շարժ չկար, միայն բեռնատարներ էին հատում սահմանը: Լավատեղյակ գյումրեցիները մեզ ասացին, որ հոսքը լինելու է շատ ավելի ուշ ժամերի: Վաղ առավոտյան արդեն ստացանք ինֆորմացիան:

168.am-ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև լուսադեմ, տարբեր մակնիշի մարդատար մոտ 15 ավտոմեքենաներ Բավրայի անցակետով մուտք են գործել Գյումրի:

Մեքենաները կասկած են հարուցել նրանով, որ անգամ Գյումրիի մուտքի տեղը չեն իմացել:

Մոլորված, հարցնելով եկել են Գյումրի, ինչը մարդկանց հիմք է տվել մտածել, որ այդ հոսքը պատահական հոսք չէ: Ընդ որում, բերված մարդկանց մի մասն, ըստ էության, Հայաստանում չէին եղել, որովհետև մեքենաների ուղևորներն իջել են ու նույնիսկ իրենց անձնագրերում կնիք դնելու տեղը չեն իմացել:

Կարդացեք նաև

Այսինքն՝ սրանք հատուկ խմբեր են, որոնք Գյումրի են բերվել հատուկ այսօրվա քվեարկության համար` հօգուտ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի:

Տեսանյութեր

Լրահոս