
Մասսովկի համար տանում են, իրենք պարտված են. ահազանգ Գյումրիից

168.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են՝ Գյումրիի Թատերական հրապարակում Սարիկ Մինասյանի հանրահավաքը ապահովելու նպատակով ողջ մարզից բերվել են նաև դպրոցական կոլեկտիվներ։
«Մասսովկի համար տանում են դրամատիկական։ Ահավոր է, նրանք պարտված են»,- նշեց մեր աղբյուրը։
Գյումրիում ավագանու ընտրությունները կկայանան մարտի 30-ին, այսօր քարոզարշավի վերջին օրն է: Վաղը լռության օր է:
Գյումրիի ավագանու ընտրություններում առաջադրված է 6 կուսակցություն, 3 դաշինք։