Սա ցույց է տալիս, թե ինչ անպաշտպան են լրագրողներն ԱԺ-ում. Երբ ուզեն` անվտանգության աշխատակիցներին բաց կթողնեն լրագրողների վրա, կքաշքշեն, կնսեմացնեն. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Աեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեկ շաբաթում երկու միջադեպ լրագրողների դեմ։ Այսօրվա լրագրողների օրինական բողոքի ակցիան, որն ուղղված էր սրան նախորդող Հռիփսիմե Ջեեբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի դեմ, բիրտ ձևով կասեցվեց անվտանգության աշխատակիցների կողմից, լրագրողների ձեռքից խլեցին պաստառը, որի վրա գրված էր «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր»։

Սա ցույց է տալիս, թե ինչ անպաշտպան են լրագրողներն ԱԺ-ում։ Երբ ուզեն անվտանգության աշխատակիցներին բաց կթողնեն լրագրողների վրա, կքաշքշեն, կմսեմացնեն, հետո կհայտնվի Ալեն Սիմոնյանը, իբր այս ամեն ինչից անտեղյակ։ Հենց սա է Ալեն Սիմոնյանի տարերքը, իշխանության չարաշահում և անպատասխանատվություն։

Միջադեպի պահին ԱԺ-ում էր Նիկոլ Փաշինյանը և ոչ մի արձագանք։ Անպատժելի պաշտոնյաներ և անպաշտպան լրագրողներ։ Ինչպես պաշտպանվեն լրագրողները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31