
Գորիսում բախվել են «Toyota Camry»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա վիրшվnր

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիք-Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դավիթ Ղ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 21-ամյա Սերժ Ա․-ի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով «ԳԱԶ 31029»-ի վարորդ Սերժ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։