Նիկոլը գերիների հետ բերելու պարտավորությունը ծախում է հանրության վրա` Ղարաբաղյան շարժումը մարված համարելու դիմաց․ Մարինե Մանուչարյան

«Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եկեք արձանագրենք 2 կարևոր իրողություն:

Նիկոլը գերիների հետ բերելու պարտավորությունը ծախում է հանրության վրա` Ղարաբաղյան շարժումը մարված համարելու դիմաց: Կարճ ասած` ասում է, եթե ուզում եք գերիներին բերենք, մոռացեք Արցախի մասին:

Թորոսյանն Արսենն էլ ասում է` Արցախցախցիների վերադարձ ետ դեպի Արցախ չի քննարկվում ու չպիտի ներառված լինի ՀՀ-Ադրբջն բանակցությունների օրակարգում:

Այսինքն, նույն Արսենը չի տեսնում խնդիր Հայաստան նույն ադրբջնցի փախստականների վերադարձի հետ, բայց իրանք էդքան չկան, որ պահանջեն Ալիևից հայերի վերադարձ Բաքու, կամ Արցախ:

Արդյունքում ստացվում է ինչ. կառավարում, տնտեսություն, բանակ, պաշտպանություն ոտներին քցածների թիմը հրաժարվում է, վախենում է որևէ հարց բարձրացնել Ալիևի մոտ, որը վերաբերվում է հայկական շահին, բայց պատրաստ է սպասարկել, բավարարել հակառակորդի բոլոր պահանջները, իսկ երբ հանրությունը դժգոհում է, սպառնում են, որ «խելոք մնացեք, թե չէ կռիվ կսկսի, ձեր երեխեքին կսպանեն»: Եթե սա երկրի օկուպացիա չէ, բա ի՞նչ է: Ու էս ամենը մատուցում է կեղծ թեզերի ու դատարկ հույսերի սոուսով, ինչպիսիք են` ինքնիշխանություն, եվրոպական ապագա, հակառուսականություն, ժողովրդավարություն և այլն….»:

Տեսանյութեր

Լրահոս