ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ է նշանակվել Հասմիկ Ավագյանը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին նշանակել ԿԳՄՍ նախարարի տեղակալ»,- նշված է Փաշինյանը ստորագրած որոշման մեջ: 

Նա համակարգելու է սպորտի ոլորտը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ:

Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31