Բաժիններ՝

Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Լիլիթ Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 28-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

«BMW»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով մայթին:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս