Փաշինյանը 4 ամսվա ընթացքում կորցրել է իր վարկանիշի ուղիղ կեսը. Ավետիք Չալաբյան

«Նիկոլ Փաշինյանի մարդիկ այնպես են հայհոյում, որ հարցախույզները հրապարակելիս ստիպված ենք լինում այդ հայհոյանքը ցույց չտալ, հետևապես, Փաշինյան, պարզից էլ պարզ է, որ եթե քեզ մարդիկ ատում են, դու չես կարող երկիրը կառավարել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյանը։

«Առաջիկայում Գյումրիու ընտրություններ են, եկեք սպասենք և տեսնենք՝ արդյո՞ք հնարավոր է Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխել. եթե պարզվեց՝ ընտրություններով փաշինյանական իշխանությունը չի վերարտադրվում, այն ժամանակ նոր կկարողանանք ասել, թե հաջորդ քայլերը որոնք պետք է լինեն։ Այո՛, կան մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանում հնարավոր չէ ընտրություններով իշխանություն փոխել, բայց, եթե եվրոպական տարբերակով փուչիկներով և ծաղիկներով գնան ընտրությունների, այո չի փոխվի, բայց, եթե լինի քաղաքական շատ լուրջ պայքար, դա տալու է արդյունք, որն էլ ամրագրվելու է ընտրությունների միջոցով»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով՝ ինքը, մասնավորապես, Գյումրիում տեսնում է շատ լուրջ քաղաքական պայքար։

Հարցին՝ 2026թ. համապետական ընտրություններին ընդառաջ տեսնո՞ւմ է արդյոք քաղաքական շատ լուրջ պայքար, Չալաբյանն արձագանքեց՝ ասելով, որ, այո՛, կա, և դրա մասին են վկայում իրենց կողմից պարբերաբար իրականացվող սոցիոլոգիական հարցումների տվյալները։

«Փաշինյանը 4 ամսվա ընթացքում կորցրել է իր վարկանիշի ուղիղ կեսը, դա աբսուրդ է, այդ կորսված վարկանիշն ամբողջությամբ անցել է ընդդիմությանը, որը շատ բազմաշերտ է։ Այո՛, Փաշինյանը շարունակում է մնալ առաջին տեղում, բայց՝ խիստ ցածր վարկանիշով, զուգահեռ՝ նրա դիմաց են տասնյակ քաղաքական ուժեր, որոնք որոշակի տոկոսներ ունեն, հետևաբար՝ հիմա խնդիրն ընդդիմության դաշտում է, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է նոր կոնսոլիդացիաների ստեղծում»,- ասաց Չալաբյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս