
Երիտասարդների մոտ ատրճանակ և ծալովի դանակ են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, մարտի 19-ին, կեսգիշերն անց, Գարեգին Նժդեհի հրապարակից, ապօրինի կերպով գազային օդաճնշիչ ատրճանակ և սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տարել 21-ամյա երկու երիտասարդի:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, մյուսի մոտ՝ 15 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին: