Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026-2027 թթ. հարկաբյուջետային և ծախսային շրջանակները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31