
Թաիլանդը ցանկանում է օտարերկրյա զբոսաշրջիկների համար կրկնակի կրճատել առանց վիզայի ռեժիմը

Թաիլանդում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առանց վիզայի մնալու ժամկետը 60 օրից կկրճատվի մինչև 30 օր:
Այս մասին հայտնել է երկրի Զբոսաշրջության և սպորտի նախարարությունը:
«Թաիլանդում առանց վիզայի կեցության ժամկետը նախատեսվում է կրճատել 60-ից մինչև 30 օր՝ նվազեցնելու համար նման մուտքն անօրինական բիզնես վարելու համար օգտագործելու ռիսկերը։ Սակայն լրացուցիչ մանրամասները դեռ քննարկման փուլում են»,- գրում է հրատարակությունը։
Ինչպես նշում է թերթը, Թաիլանդում աճել է օտարերկրացիների թիվը, որոնք անօրինական կերպով աշխատում կամ բիզնես են վարում երկրում: Որպես անօրինական բիզնեսի դեմ պայքարի մի մաս, երկիր մի շարք հանգստավայրերում պարբերաբար ստուգումներ են անցկացվում: