Ալեն Սիմոնյանն ու Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս