Մինչև այդ թուղթը մեր ձեռքին չլինի, ստորագրումը միշտ էլ վտանգված եմ համարում. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը պահպանվում է, քանի դեռ այն չի ստորագրվել։ Այս հայտարարությունն արեց ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը` խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մինչև չստորագրվի, մինչև այն ձեռքներիս չէ, միշտ էլ վտանգված է։ Նույնիսկ եթե այնտեղից (Բաքվից․ խմբ.) հայտարարեն, որ «ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք ստորագրենք», սակայն ստորագրման օրն ու ժամը հայտնի չլինեն, փաստաթուղթը միշտ էլ վտանգված է»,- ասաց Սիմոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց` տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, այն հաստատվել է և փոփոխման ենթակա չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31