Երբ պայմանագրի 2 կետերը քննարկել ու հետ ենք ուղարկել, գիտեինք, հաջորդ քայլը, լուծումը որն է լինելու. Սիմոնյան

Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»,-ասել է նա:

Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրից հրաժարվելու հնարավորությունը պահպանվում է, քանի դեռ այն չի ստորագրվել։

«Մինչև չստորագրվի, մինչև այն ձեռքներիս չէ, միշտ էլ վտանգված է։ Նույնիսկ եթե այնտեղից (Բաքվից․ խմբ.) հայտարարեն, որ «ինչ լավ է, մենք շատ ուրախ ենք, եկեք ստորագրենք», սակայն ստորագրման օրն ու ժամը հայտնի չլինեն, փաստաթուղթը միշտ էլ վտանգված է»,- ասաց Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31