Եթե մենք տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք և տեսեք, թե ինչ տարածքային և այլ փոփոխություններ կբերենք, բնականաբար, մեզ կընկալեն որպես սպառնալիք. Փաշինյան

Ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել, նաև հասկանալ ուրիշների ընկալումը մեր մասին։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին և միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին և միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք և տեսեք թե ինչ տարածքային և այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը և եղել է:

Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար: Ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհուպ քաղաքական բառամթերքը, որ Հայաստանում օգտագործվում է, պարտադիր չի պաշտոնական մակարդակում, դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։ Իմ ասածն այն է, որ կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք:

Այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների և կատակլիզմների միջով բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը և այս հարցի պատասխանի ձևակերպումը փոխելու։

Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե՛ Հայաստանի կողմից, թե Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն և Հայաստանի կողմից, և Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։ Սա է պատճառը, որ մամուլը և փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ կցանկանար օգտագործել այդ պատմական հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս