
Պետք է սկսել ազատագրական պայքար, պետք է մարդ, որ մահապարտ կլինի. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանում չկա իշխանություն ու չկա ընդդիմություն:
Երբ Սերժ Սարգսյանն այս «իշխանության» վերաբերյալ ցանկացած խոսքում ասում է «կառավարիչներ» բառը, դա շատ հստակ մեսիջ է, որ Հայաստանում չկա իշխանություն:
Հայաստանում չկա նաև ընդդիմություն: Քաղաքագիտական տեսանյունից այդ բառերն իրավունք ունեն գոյություն ունենալ, բայց իրականությունն այլ է: Հայաստանում չկա իշխանություն: Իշխանությունը գտնվում է Թուրքիայում ու Ադրբեջանում:
Հայաստանում չկա ընդդիմություն, այլ կա ժողովուրդ, որը պետք է պատրաստ լինի ու սկսի ազգային ազատագրական պայքար հենց Երևանի ու մյուս հայկական քաղաքների փողոցներում:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կոլաբոռացիոնիստներ են, այսինքն օտարի շահը սպասարկողներ: Նիկոլը չի գնալու ընտրություններով: Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու ընտրություններով: Հենց հիմա հարցում անեք ու ասեն Նիկոլի վարկանիշը 1%-ա, իսկ Սերժ Սարգսյանինը 99% (այսպես գրեմ, որ չասեք, թե թիրախավորում եմ Ռ. Քոչարյանին), մեկ ա Նիկոլը հաղթելու ա: Թուրքիան թույլ չի տա ընտրություններով գնալ: Առհասարակ թույլ չի տա` մաքսիմում Նիկոլին այլ «Նիկոլով» փոխարինի:
Փողոց: Նիկոլ Փաշինյանը սրանից առաջ շատ հստակ ասել է, որ տանկերի թրթուրների տակ ճզմելու է մարդկանց, ովքեր դուրս կգան իր դեմ: Դուք հիմա կասեք, բա էսքան դուրս եկանք, ինչի՞ չճզմեց: Պարզ` ռեալ վտանգ չի տեսել: Ռեալ վտանգի ժամանակ ինքը կրակելու ա ժողովրդի վրա: Հիշեք նաև, թե ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն տարածեցին ի պատասխան մեր գեներալիտետի, երբ նրանք պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ Հայաստանում այդ ամենը որակեցին որպես ռազմական հեղաշրջման փորձ: Իրենք պատրաստ էին ու պատրաստ են Նիկոլին պահել իշխանության: Մենք այդ ժամանակ ասում էինք` պաշտպանում են սրան: Այո´, ու ոչ միայն պաշտպանում են, այլև պարզ ասում էին, որ կմտնեն Հայաստան, եթե ռեալ վտանգ տեսնեն:
Ով բերեց Նիկոլին տխրահռչակ թեզը ժամանակավրեպ ա: Ու առհասարակ նման ամեն ինչ ժամանակավրեպա: Ես «չգիտեմ», թե կոնկրետ որ կենտրոնիցա առաջին անգամ դա շրջանառության մեջ դրվել, բայց դա հերթական ականներից մեկն ա: Հենց հիմա պատկերացրեք ձեր տունը վառվում ա, ի՞նչ եք անելու: Փորձելու եք առաջնային կրակը մարել, թե՞ փորձոլու եք հասկանալ այդ կրակը ոնց առաջացավ: Մարելու եք ու նոր չէ՞ անցնեք հաջորդ պրոցեսին: Հիմա նույնը մեր երկրում ա: Վառվում ա: Գեշ ու շատ արագ ա վառվում:
Ես 2018թ.-ի ապրիլի 23-ից եմ սկսել այս իշխանությունների դեմ պայքարն ու չեմ փոշմանում և չեմ փոշմանելու, բայց ես իրոք ցանկություն չունեմ որևէ մեկիդ հետ, ով իսկապես ուզում ա ազատվել սրանցից, որևէ քաղաքական հարց քննարկեմ, ուր մնաց դրա պատճառով «թշնամանամ», բայց ես ստիպված եմ, որովհետև դուք դրան եք տանում: Լիչնո ես չեմ թողնելու, որ դուք ցեխ շպրտեք Սերժ Սարգսյանի վրա: Դուք ձեր համոզմունքն ունեք, իսկ ես` իմը: Դրա փոխարեն ավելի լավ է քարեր չնետեք, ես էլ ետ ձեր վրա չնետեմ, այլ կռիվ տանք, որովհետև կներեք էլի, բայց ք***մ Նիկոլն էլ, իշխանական ցանկացած աթոռն էլ, մնացածն էլ: Մեր դեմ մենակ Նիկոլը չի: Նիկոլը լիներ ինչի՞ նոր էին «Մեծ» մարդիկ ճամփու դրել: Ուզում եք ասել ԼՏՊ-ից ուժե՞ղ տղա է: Դուք էլ գիտեք, որ չէ: Ու դուք էլ հասկացաք, թե մեծ մարդիկ ում նկատի ունեմ:
«Զանգեզուրի միջանցքը» պետք է Իրանի դեմ, որ Թուրքիայից Հայաստանի տարածքով ահաբեկիչներ տեղափոխվեն Ադրբեջան, երբ սկսվի Իրանի դեմ մեծ պատերազմը:
Սիրիայի ընկնելն էլ դրա հետ ուղիղ կապ ունի: Էդ միջանցքն այս իշխանությունների օրոք իրականություն է դառնում (Տե´ս կառավարիչի այսօրվա խոսքերն ու ադրբեջանական գաղտնազերծումը): Դավադիր պատերազմով, թե՞ «խաղաղության», իսկ իրականում` կապիտուլյացիայի պայմանագրով: Ռուսաստանի դեմ բացվելու է երկրորդ ճակատը` կամ Հայաստանը լիովին թուրքերի տակ պառկեցնելով, կամ Իսրայելի միջոցով Ադրբեջանի ու «նախկին» Սիրիայի տարածքից Իրանին հարվածելու ժամանակ:
Պետք է սկսել ազատագրական պայքար: Պետք է մարդ, ով մահապարտ կլինի: Որպես առաջնորդ ամեն ինչ կդնի նժարին, ընդհուպ սեփական երեխայի կամ կնոջ կյանքը:
Պետք է մահապարտ «ընդդիմություն», որը փաթթած կունենա էդ իշխանական աթոռը:
Ու կլինի կամ կդառնա սև կարապը»: