
Սկզբունքային խաղից առաջ արել են աններելին. Սերգեյ Ջանջոյան

Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շնորհավորում եմ ֆուտզալի մեր թիմին, վերջին 2 տարում մեր հավաքականը երևացող առաջընթաց ունեցավ։ Նազարեթյանը կարծում եմ կարողացել է ճիշտ բառեր գտնի մոտիվացնելու համար ու ճիշտ աշխատանք տանի հավաքականի հետ, մոտավոր նույն սխեման վերջին 2 տարում ասել, առաջարկել եմ հավաքականի մասով Եղիշե Մելիքյանի հետ կապված։
Այս իրադարձությունը պետք չէ թերագնահատել կամ գերագնահատել։
Ֆուտզալի հավաքականից դուրս տեղական ֆուտզալի հետ կապված շատ հարցեր կան, էդ մասին հետո։
Հիմա կարևորի մասին
2 օր առաջ մեզ մեղադրեցին մանիպուլացիա անելու մեջ, հատուկ շեշտելով` հավաքականի խաղից առաջ մանիպուլյացիա։ Այսօր արդեն վրացի ֆաների հետ շփումներում մեր մտավախություներն արդարացան։
Մեզ մանիպուլյացիայի մեջ են մեղադրում հավաքականի խաղից առաջ, էն դեպքում որ հավաքականի սկզբունքային խաղից առաջ արել են աններելին։ Վրացիների առաջ հաճոյանալ, Կոբիաշվիլու հաճույքները բավարարել, ինչա ՈՒԵՖԱ ի գործկոմի անդամ ա ու պետքա Մելիքբեկյանի համար լոբբինգ անի։
Սաղ հերթով
• Մեր տեղերի թեման սակարկվել ա տարբեր տեղերից։
• ՀՖՖ ներկա վերնախավի մուտք գործելուց հետո Խանջյանի շենք, մենք երբեք պաշտոնական կարգավիճակով կամ գրության տեսքով չենք դիմել ՀՖՖ-ին տոմսերի հետ կապված, մեր տոմսերը չի եղել քննարկման առարկա։
• Ուղիղ 20 տարի եղել եմ հավաքականի տնային պաշտոնական ու ընկերական առանց բացառության բոլոր խաղերին, վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ կես տրիբունա ու ավել տոմսա հատկացվել մրցակցի ֆանատներին /որի մեջ չի մտնում պաշտոնական դելեգացիան/։
Հիմա դժվար կարող ա պատկերացնեք էս ողորմելի վիճակի լրջությունը, ամսի 20-ին երբ մուտք կգործեք մարզադաշտ կտեսնեք կես տրիբունա սպիտակ հագած ֆաներ կհիշեք էս գրածս։ Մարդիկ սենց պրինցիպիալ խաղում ինչ որ հնարավոր լավության պատասխանել են հավաքականի տնային խաղին ընդամենը 14 000-անոց մարզադաշտում լրացուցիչ 1000 /ընդհանուր մոտ 2000/ տոմս շռայլելով մրցակցի ֆանատներին, իսկ մեր տոմսերը բազառի առարկա սարքել։
Որ ավելի պարզ լինի 3702 տեղանոց տրիբունայի, մեր հաշվարկով 1989 ը վրացիներինն է /տես մակետի սև հատվածը/։ Ավելի պարզ Նոայի երևանյան վերջին խաղին եղելա + – 1100 կիպրոսից երկրպագու, ովքեր կարողացան տեղակայցել 900տեղանոց հյուրերի սեկցիայում, իսկ առհասարակ ամենաներկայանալին եղել են 2017-ին լեհ երկրպագուները` շուրջ 1300 հոգի։
• Նաև առաջին անգամ տրիբունաներից մեկում՝ արևմտյանում վաճառք չեղավ, կամ սիմվոլիկ 180 տոմս 4087 նստատեղ ունեցող տրիբունայում։ Ակնհայտ է որ պատկառելի թիվ հասնելու է Վրաստանի դելեգացիայի համար։ + բազմաթիվ ուժային կառույցների ներկայություն տրիբունաներում, կարող ենք արդեն հաշվել ինչքան տոմս է մնում սովորական հայ երկրպագուներին։ Երբևէ վաճառքի դուրս եկած ամենաքիչը հավաքականի խաղերի համար։
• Վրաստանը տարածաշրջանում մեր միակ բարեկամ երկիրն ա։ ՀՖՖ-ի անկազմակերպ, անհեռատես վիճակից բոլոր տրիբունաներում լինելու են հարյուրավոր վրացիներ, իսկ հյուսիսայինում առանց ճաղավանդակի բազմություն, էս հարցը չափազանցություն չլինի, բայց երկրի անվտանգության հարց ա, ցանկացած հնարավոր բախում կարա վերածվի մաշտաբի, ու դառնա ազգամիջյան թշնամանքի հարց, չեմ խոսում մինչև խաղը փողոցների մասին..․ Ցավոք ֆուտբոլի միջոցով դա հնարավոր է.․. Բոլորս պետք է աշխատենք Երևանում ու Թբիլիսիում կոնֆլիկտ չլինելու ուղությամբ։
• Խաղի ստատուսից օգտվելով կրկին տոմսերի գների բարձրացում տեղի ունեցավ։
• Հասնենք Թբիլիսի։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաղուց հայտարարել է որ մեզ հասնելու է իրենց 55 000 անոց մարզադաշտի 9-րդ, 10-րդ սեկցիաները 2000 տեղ /տես 2-րդ նկարի մեջ/։
Հատիկ-հատիկ աթոռները հաշվելով հազիվ թե 2000 տեղ է անում։ Իսկ դա մարզադաշտի օրինական հասանելիք 5%ն էլ չի անում, 4% ն էլ չի անում։ Ստեղել ա բավարարվել վրացիների քմահաճույքը։
• Վերջում ուզում եմ ասեմ էս մանիպուլացիաների, բարդակ վիճակի վերջը հեռու չի։
Խաղին էլ մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն ինչ, որ մերոնք զգան, որ տանն են խաղում, մենք հրաժարականի պրոցեսը սկսելու մեկնարկից ի վեր գրեթե չենք անդրադարձել ազգային հավաքականին, բայց հավաքականի նկատմամբ սենց անլուրջ վերաբերմունքը պետք է լինի վերջինը էս ՀՖՖ-ի ղեկավարությամբ»։