
Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարում է Սուջայի և հարակից բնակավայրերի վերջնական գրավման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա շրջկենտրոնի և հարակից երկու գյուղերի՝ Մելովոյի և Պոդոլի վերջնական գրավման մասին։
Ռուսական ստորաբաժանումների Սուջա մուտք գործելու մասին տեղեկությունները սկսել էին շրջանառվել դեռ նախօրեին։
Շուրջ 5000 բնակչություն ունեցող Սուջան 2024 թվականի ամռանը մեկնարկած հարձակման հետևանքով ուկրաինական վերահսկողության տակ հայտնված խոշորագույն ռուսական բնակավայրն էր։ Այն ուկրաինական վերահսկողության տակ էր ավելի քան 7 ամիս։