
Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո»-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Թրամփը երեկ հայտարարել էր, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին:
The Guardian-ը գրում է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։
Թրամփը երեկ նաև հայտարարել էր, որ «դրական ուղերձներ» է ստացել հրադադարի վերաբերյալ, սակայն «դրական ուղերձը ոչինչ չի նշանակում»։
«Այժմ քայլը Ռուսաստանին է: Մեր մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան: Եվ հուսանք, որ մենք կարող ենք հրադադար ստանալ Ռուսաստանից»,- ասել էր Թրամփը: