Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք «պետք» է պատասխանատվության ենթարկվեն. Հաջիև

Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ասել է Հաջիևը:

Նա պնդել է, թե իբր Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելն «անընդունելի» է և այդ «դատավարության» դեմ Հայաստանի արշավն «անիմաստ» է:

Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը «պետք է փոխի» իր Սահմանադրությունը՝ դրանից հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31