Բաժիններ՝

Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար. Ռուբեն Նազարեթյանը` ԵԱ-ի հիմնական փուլ դուրս գալու մասին

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգիրը համարում է պատմական իրադարձություն երկրի համար:

«Նախ ուզում եմ մեր ամբողջ ազգին շնորհավորել այս պատմական իրադարձության համար: Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար: Թիմային ոչ մի հավաքական երբևէ չէր նվաճել եզրափակչի ուղեգիր, ինչն արեց ֆուտզալի հավաքականը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նազարեթյանը:

Վերջինիս խոսքով` իր գլխավորած թիմի հաջողութունը կրկնակի անգամ ավելացնում է այն հանգամանքը, որը Հայաստանի հավաքականում հիմնականում հայեր են հանդես գալիս:

«Միշտ ասել եմ, որ Եվրոպայի առաջնության հիմնական փուլի ուղեգրի օրը գալու է, և հիմա այդ օրն է: Ես հավաքականը գլխավորեցի 2002 թվականին և հիմնական փուլ դուրս գալու համար մեզնից պահանջվեց 23 տարի: Բայց այդ 23-ից 15 տարին մենք կորցրել ենք: Մենք ֆուտզալին ուշադրություն չենք դարձրել, հիմա այս արդյունքը կա մի քանի նվիրյալի շնորհիվ»,- ասաց նա:

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալեց Ղազախաստանի ընտրանուն և հաղթեց 4:2 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս