Բաժիններ՝

Ֆուտբոլում ևս մեկ նոր կանոն է հաստատվել

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) հաստատել է ֆուտբոլում կանոնների փոփոխությունը, ըստ որի՝ 2025/26 մրցաշրջանից սկսած միայն թիմերի ավագները կկարողանան շփվել մրցավարների հետ վիճելի իրավիճակներում։

Այս մասին հայտնում է armsport.am կայքը։ Կանոնը կարող է կիրառվել ցանկացած մրցաշարում, եթե տվյալ մրցաշարի կազմակերպիչները դա ցանկանան:

Ընդգծվում է, որ այս նորամուծությունն արդեն իսկ ցույց է տվել իր արդյունավետությունը մի շարք մրցաշարերում։ Մասնավորապես, կանոնը գործում էր Եվրոպայի 2024 թվականի առաջնության ժամանակ։

Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) հաստատել էր ֆուտբոլի ևս մեկ կանոն՝ «ութ վայրկյանի կանոնը», ըստ որի, եթե դարպասապահը ութ վայրկյանից ավելի գնդակը պահում է ձեռքում, ապա մրցակիցը ստանում է անկյունային հարված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս