Բաժիններ՝

Արմավիրում ամուսինը, խանդի հողի վրա, կնոջն իջեցրել է նկուղ, ծեծել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, ներկ և սպիրտ լցրել վրան, հրկիզել

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության ծառայողները բացահայտել են զարհուրելի դեպք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդն իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։ Ոստիկանները հայտնաբերել են տղամարդուն և բերման ենթարկել։

Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ խանդի հողի վրա 28-ամյա կնոջն իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ և այրվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31