
Մերձմոսկվայի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը կրակ է բացել. կա 3 վիրավոր

Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաք «Կրասնի կիտ» առևտրի կենտրոնում տղամարդը կրակ է բացել, կա 3 վիրավոր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ կրակողը բերման է ենթարկվել, այցելուները տարհանվել են:
«Ռուսաստանի ՆԳՆ «Միտիշչսկոյե» հերթապահ բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Շարապովսկի փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոններից մեկում կրակոցների նման ձայներ են լսվել։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Հանցագործը բերման է ենթարկվել. Միջադեպի հետևանքով տուժել է երեք քաղաքացի», – ասվում է հաղորդագրության մեջ: