
Աղանդավորական քարոզ է եթեր հեռարձակվում մարզային հեռուստաընկերություններով. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էս կադրերը ֆիքսել եմ «Յոքում»-ով հեռարձակող «Գեղամա TV» և «Ֆորտունա TV» հեռուստաալիքնով, որոնք Գեղարքունիքի և Լոռու մարզային սփռվածություն ունեցող հեռուստաընկերություններ են: Եսիմ ինչ աղանդի քարոզիչ ա՝ քարոզ ա անում:
Այսինքն, օրը ցերեկով մարդկանց ուղեղը աղանդավորական քարոզով են լվանում ու դա նորմալ ա, իսկ Հայ առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստալիքի թեմայով ինչ ասես՝ ասեցին:
Սրանք երկիրը բարդակ սարքելու գործընթացը ֆուլ են անում ու առաջին հերթին ուղաղային բռնաբարումներով՝ մարդկանց հերթական անգամ մոլորեցնելով: Իսկ ՀՌԱՀ-ն էս մասով բան չունի՞ ասելու, թե՞ «դաբրոն» վերիևից ա եկած, ուղղակի աչքներդ փակում եք:
Ի դեպ՝ երկու ալիքով էլ միաժամանակ էր ընթանում էս քարոզը, ու, ոնց հասկացա, ամեն կիրակի էս վիճակն ա»: