«ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուսների

Ապրելու երկիր կուսակցության անդամ Մարատ Գերասիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում կազմակերպվել էր ակցիա` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և բաքվԻ բանտերում գտնվող մեր հայրենակիցների։ Ակցիան կազմակերպվել էր մի քանի հոգու քննարկումների արդյունքում, որը գլխավորում էր Տաթևի փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանը։

Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից մարդիկ եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու կոչերով։

Ակցիան նպատակ ուներ նաև ցույց տալ, որ սյունեցիները անտարբեր չեն ադրբեջանԻ կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող վայրագություններին և անմարդկային վերաբերմունքին, ինչպես նաև կո՜չ անել Հայաստանի կառավարությանն ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն ադրբեջանԻ կողմից նման վերաբերմունքի դադարեցման ու մեր հայրենակիցներին վայրկյան առաջ բաքվԻ բանտերից ազատ արձակման համար։

Ակցիան քաղաքական բնույթ չէր կրում, այն միտված էր զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը:

Ի դեպ` Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ՏաԹևեր ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապե՜ս Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, և էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։

Տաթև համայնքի և ողջ տարածաշրջանի զարգացման բազմաթիվ ծրագրերի իրականացման գործընթացներում, Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն ու աջակցությունները աննախադեպ են ու գերագնահատելի»։

 

Ակցիա ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում .

Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և բաքվԻ բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
ՏաԹևեր ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում կազմակերպվել էր ակցիա` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և բաքվԻ բանտերում գտնվող մեր հայրենակիցների։ Ակցիան կազմակերպվել էր մի քանի հոգու քննարկումների արդյունքում, որը գլխավորում էր Տաթևի փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանը։
Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից մարդիկ եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու կոչերով։
Ակցիան նպատակ ուներ նաև ցույց տալ, որ սյունեցիները անտարբեր չեն ադրբեջանԻ կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող վայրագություններին և անմարդկային վերաբերմունքին, ինչպես նաև կո՜չ անել Հայաստանի կառավարությանն ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն ադրբեջանԻ կողմից նման վերաբերմունքի դադարեցման ու մեր հայրենակիցներին վայրկյան առաջ բաքվԻ բանտերից ազատ արձակման համար։

Ակցիան քաղաքական բնույթ չէր կրում, այն միտված էր զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը:

Ի դեպ` Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ ՏաԹևեր ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապե՜ս Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, և էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։

Տաթև համայնքի և ողջ տարածաշրջանի զարգացման բազմաթիվ ծրագրերի իրականացման գործընթացներում, Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն ու աջակցությունները աննախադեպ են ու գերագնահատելի։

Posted by ԼԱՍՏ լրատվական on Sunday, March 2, 2025

 

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31