Բաժիններ՝

Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ

Բադրա Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ, ԿԸՀ նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ստացել է ձայների 54,73%-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

43-ամյա Գունբան 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարը նախագահի պաշտոնակատար էր, իսկ մինչ այդ՝ փոխնախագահ:

Նրա մրցակիցն ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան էր, որը 2015-ից 2020 թվականներին եղել է փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար:

Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում ռուսամետ թեկնածու համարվող Գունբայի հաղթանկից հետո լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նրա մրցակցի՝ թուրքամետ թեկնածու համարվող Արձինբայի շտաբի ներկայացուցիչները սկսել են սպառնալ տեղի հայ համայնքին, որի ներկայացուցիչներն ընտրել են Գունբային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս