ԱՄՆ-ն ուղիղ խոսում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ցանկության մասին, սակայն Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն». Լավրով

ԱՄՆ-ն ուղիղ խոսում է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու իր ցանկության մասին, սակայն Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով։ Այս մասին «Կրասնայա Զվեզդա» մեդիա հոլդինգին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եվ այժմ, Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո, եկել են մարդիկ, որոնք ցանկանում են առաջնորդվել ողջախոհությամբ, նրանք ուղղակիորեն ասում են, որ ուզում են վերջ տալ բոլոր պատերազմներին: Ո՞վ է պահանջում «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով. Եվրոպան», – ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ «վերջին 500 տարիների ընթացքում աշխարհի բոլոր ողբերգությունները ծագել են Եվրոպայում կամ տեղի են ունեցել եվրոպական քաղաքականության շնորհիվ»:

«Ես չեմ ուզում հակաեվրոպական լինել, սակայն ներկայիս իրավիճակը հաստատում է շատ պատմաբանների արտահայտած այս միտքը»,- ասել է Լավրովը։

Խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասին՝ Լավրովը նրան «իսկակակն նացիստ» և «հրեա ժողովրդի դավաճան» է որակել:

«Վլադիմիր Զելենսկին 180 աստիճանով շրջվել է մի մարդուց, որն իշխանության էր եկել խաղաղության կարգախոսներով՝ «Հանգիստ թողե՛ք ռուսաց լեզում, սա մեր ընդհանուր լեզուն է, մեր ընդհանուր մշակույթը» կարգախոսով։ Նա վեց ամսում վերածվել է իսկական նացիստի և, ինչպես ճիշտ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դարձել հրեա ժողովրդի դավաճան», – նշել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս