
Տնտեսական այս հանցագործությունները, որոնք գործում եք, անպատիժ չեն մնալու. Հրայր Կամենդատյան
Հայաստանի պետական բյուջեից ամեն տարի սուբսիդավորման անվան տակ հսկայական միջոցներ են հատկացվում գյուղատնտեությանը, իսկ իրականում սուբսիդիան քաղաքական տողատակ ենթադրող գործընթաց է՝ քաղաքական վերնախավի և տեղական համայնքային ղեկավարների միջև։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
Նա ընդգծեց՝ բյուջեի փողերը քաղաքական լոյալություն ապահովելու նպատակով այս Կառավարությունը հատկացնում է այնպիսի ծրագրերի, որոնք հավելյալ արժեք ու հավելյալ տնտեսական աճ չեն ստեղծում, ինչի հետևանքն է նաև այն, որ չնայած հատկացված սուբսիդիաներին՝ գյուղատնտեսության վիճակը ամեն տարի գնալով վատանում է։
«Այս իշխանությունների փոխվելուց հետո հարյուրավոր տնտեսական հանցագործությունների դեպքեր են քննվելու։ Տնտեսական այս հանցագործությունները, որոնք գործում են, անպատիժ չեն մնալու։ Անպատիժ մարդ չի մնալու»,- ասաց Կամենդատյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։