
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանը հայտարարել է, որ վստահ է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղություն կհաստատվի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Ողջունելով Սթարմերին՝ Թրամփը հայտարարել է, որ վստահ է՝ Ուկրաինան և Ռուսաստանը կհասնեն խաղաղ համաձայնագրի, որով պատերազմին վերջ կդրվի։ Այս մասին հայտնել է NBC News-ը։
«Մենք կարող ենք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք կարելի է համաձայնություն ձեռք բերել»։
Սթրամերն ու Թրամփը համաձայնության չեն եկել այն հարցում, թե ինչ դեր պետք է խաղա ԱՄՆ-ն Ուկրաինայում կայունություն ապահովելու համար, եթե համաձայնություն ձեռք բերվի:
Մինչ Թրամփը մերժում էր ամերիկյան երաշխիքների գաղափարը, Սթարմերը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: Մինչ այդ էլ Մակրոնը Սպիտակ տանը հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների փաթեթ են պատրաստել։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային անվտանգության մեծ երաշխիքներ չի տա, նշելով, որ դա թող Եվրոպան անի»: