Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ: Այս մասին ասված է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերում։

Ինչպես նշվում է՝ հակառուսական սահմանափակումները երկարաձգվել են՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Այս որոշումը վերաբերում է, մասնավորապես, պատժամիջոցներին, որոնք նախկինում սահմանել են ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և Թրամփը՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։

Ինչպես հայտարարել է Թրամփը՝ պատժամիջոցները կերկարաձգվեն 2025 թվականի մարտի 6-ից հետո։

Ավելի վաղ Թրամփը բացառել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտի խաղաղ համաձայնագրի կնքումը։

Տեսանյութեր

Լրահոս