«Միանում ենք հայերին` սգալով»․ ԱՄՆ դեսպանատան գրառումը՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարվել, որտեղ նշվում է՝ միանում են հայերին` հարգանքի տուրք մատուցելով 1988 թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին:

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»,- նշված է դեսպանության գրառման մեջ:

1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:

Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Տեսանյութեր

Լրահոս