«Նիկոլենք անցել են բավական վտանգավոր մի գործընթացի. մի՛ մտեք անհայրենիք թեմայի տակ». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլենք Բաքվի ռազմագերիների ու հատկապես Ռուբեն Վարդանյանի թեմայի հետ կապված անցել են բավական վտանգավոր մի գործընթացի՝ մարդկանց (հիմնականում ապաքաղաքականացված հատվածին) մանիպուլացնելու նպատակով ստոր ու լղոզված թեզեր են գեներացնում:

Սրանք միացրել են ֆեյսբուքի քիչ, թե շատ «անշառ», սաստավին ու թեման բացում են անհասկանալի ու հակապետական թեզերով, թե՝ «ռուսներն են մեղավոր, որ Վարդանյանն էսօր Բաքվում է, Նիկոլը փորձում է հարցը լուծել»:

Ու մի հատ էլ անմեղ դեմքով պատմում են, որ էս ամեն ինչում Նիկոլը վաբշե մեղք ու ազդեցություն չունի՝ ոտքերը ամպոտ հրեշտակ է՝ շրջանցելով հիմնականը, թե ով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում ու ամեն ինչ արեց, որ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավրությունը հայտնվի այնտեղ:

Ու էտ ամեն ինչն անում են անամոթաբար՝ մարդկանց դնելով առանց հիշողություն ունեցող անասունի տեղ: Ասեմ, էս հատվածում «ժամապահներ» կան, ովքեր օրով, ժամով գիտեն ու անընդհատ հիշեցնում են Նիկոլի դավաճանական տեքստերն ու արտահայտությունները: Ավելին, համապատասխան պահին էտ ամենն ասում են ձեր ճակատին ու ցույց տակիս ձեր տեղը:

Մի՛ մտեք անհայրենիք թեմայի տակ, սա որպես հորդոր:

Ազատությո՛ւն, Բաքվի բոլոր ռազմագերիներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728