Թրամփը Պուտինին «շատ խելացի տղա» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին «շատ խելացի տղա» է անվանել, հայտնում է BBC News-ը։

Հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի որևէ զիջման գնալ ուկրաինական պատերազմին վերջ տալու համար որևէ գործարքի շրջանակում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Այո, նա կգնա այդ քային»:

Թրամփը Ռուսաստանի նախագահին միաժամանակ «խորամանկ» է անվանել, նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը մինչև Թրամփը վերընտրվելը մտադիր չէր վերջ դնել Ուկրաինայում պատերազմին։

«Եթե ես չընտրվեի, նա կշարունակեր գործել Ուկրաինայում։ Շատ մարդիկ կզոհվեին։ Առանց մեր սարքավորումների այս պատերազմը կավարտվի: «Ես ուզում եմ, որ այն ավարտվի»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս