Բաժիններ՝

Թրամփը բացառել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը՝ նախքան Ուկրաինայում պատերազմի դադարեցման համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 26-ին հայտարարել է, որ Ուկրաինային թույլ չեն տա անդամակցել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակում և բացառել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Դուք կարող եք մոռանալ (ՆԱՏՕ-ին անդամակցության մասին): Հավանաբար դրա պատճառով էլ այս ամենը սկսվեց»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ զիջումներ պետք է անի Ուկրաինան՝ հակամարտությունը կարգավորելու համար։

«Արդյո՞ք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը խաղաղ բանակցությունների մաս կլինի» հարցին Թրամփը պատասխանել է. «Ոչ: Ես ուզում եմ նախ տեսնել, թե արդյոք մենք կարո՞ղ ենք գործարք կնքել (Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու վերաբերյալ)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս