
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար երեք անգամ ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար երեք անգամ ավելի շատ է ծախսել, քան Եվրոպան, հաղորդում է BBC News-ը։
Միաժամանակ բրիտանական լրատվամիջոցի պնդմամբ՝ տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ը շատ ավելի քիչ է ծախսել այն 300-350 միլիարդ դոլարից, որի մասին հաճախ հայտարարել է Թրամփը։
Պաշտպանության ծախսերին հետևող Կիլի ինստիտուտի տվյալներով այդ թիվը կազմում է 119,7 միլիարդ դոլար:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև հաշվարկներ է անցկացրել, որոնք հաշվի են առնում Եվրոպայում գործունեության ավելի լայն շրջանակ և պաշտպանական պաշարների համալրում են ներառում։
Դրանց թիվը կազմում է 182,8 միլիարդ դոլար, ինչը դեռ զգալիորեն պակաս է նախագահի նշած ցուցանիշից:
Կիլի համալսարանի տվյալներով՝ իրականում Եվրոպան Ուկրաինայի վրա ավելի շատ է ծախսել, քան Միացյալ Նահագները։
Համալսարանում հաշվարկել են, որ ԵՄ կառույցները և եվրոպական բոլոր երկրները միասին մոտ 138,7 միլիարդ դոլար են ծախսել։