
Գամբիայում զինվորները թուրքերեն են սովորում Աթաթուրքի անունը կրող դասարանում

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում Ֆաջարայում գտնվող Գամբիայի Զինված Ուժերի Ուսումնական դպրոցում, որպեսզի կարողանան մեկնել Թուրքիա և ստանալ ռազմական կրթություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զինվորները թուրքերեն են սովորում Աթաթուրքի անունը կրող լսարանում։
Միջանկյալ նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմանդիրը և առաջին նախագահը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության և թուրքական «Մաարիֆ» հիմնադրամի միջև ստորագրված Կրթական համագործակցության արձանագրության շրջանակներում թուրքերեն է դասավանդվում 22 զինվորականների։ Նշվում է նաև, որ դասընթացը կտևի մոտ 40 շաբաթ։