
74-ամյա կինը 7,25 մլն դոլար փոխհատուցում է ստացել Հարրի Փոթերի թեմատիկ այգում ստացած վնասվածքի համար

ԱՄՆ-ում դաշնային դատարանը պատրավորեցրել է 7,25 մլն դոլար փոխհատուցում վճարել 74-ամյա կնոջը՝ Փամելա Մորիսոնին, որը ողնաշարի կոտրվածք է ստացել Հարրի Փոթերի թեմատիկ այգում։ Այս մասին հայտնում է apnews.com-ը։
Ըստ կայնքի՝ 2022թ. սեպտեմբերին Փամելա Մորիսոնը ցանկացել է թոռան հետ նստել Universal Studios Hollywood-ի Harry Potter and the Forbidden Journey-ի ատրակցիոնը, սակայն նրան թույլ չեն տվել, քանի որ նրա ամրագոտիները պատշաճ ամրացված չեն եղել: Ըստ հայցի՝ Մորիսոնը ատրակցիոնից իջել է, և շարժվող քայլուղով անցնելիս սայթաքել և ընկել է։
Նրա փաստաբան Թեյլոր Քրուզը պնդել է, որ Մորիսոնն ընկել և ողնաշարի կոտրվածք է ստացել, քանի որ ատրակցիոնի աշխատակիցները շարժվող քայլուղին չեն կանգնեցրել և չեն ապահովել իր պաշտպանյալի անվտանգությունը։
Universal Studios Hollywood-ի իրավաբանները դատարանում պնդել են, որ Մորիսոնն ավելի շատ կենտրոնացած է եղել ոչ թե ապահով քայլելու, այլ՝ թոռան վրա, ուստի ընկնելը նրա մեղքով է եղել:
Սակայն Կալիֆոռնիայի դատարանը վճռել է, որ ժամանցի և զվարճանքի այգին տուժող կնոջը պետք է վճարի 250.000 դոլար՝ ապագա բժշկական ծախսերի համար, 2 միլիոն դոլար՝ կրած ցավերի և տառապանքների համար, և 5 միլիոն դոլար էլ՝ հետագա ցավի և տառապանքի համար։